National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.03.2023
Արդարադատության ոլորտում ծրագրերը կատարվել են 89-90 տոկոսով. Գրիգոր Մինասյանը ներկայացրել է 2022 թ. ոլորտում իրականացված բարեփոխումները
1 / 7

2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական պրոբացիայի եւ մի շարք այլ ոլորտներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 13-ի նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Ձեռք է բերվել ստի ժամանակակից դետեկտոր՝ պոլիգրաֆ, որն արդեն գործարկվում է: Ձեռք է բերվել նաեւ հատուկ սարքավորում` նախատեսված փաստաթղթերի, թղթադրամների, ձեռագիր գրառումների եւ ստորագրությունների, լիարժեք հետազոտության կատարման համար: Նոր տեխնիկայով հնարավոր է դարձել նաեւ մոդելավորել ու ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղակայությունների 3D ձեւաչափով պատկերներ եւ պարզել հրազենային վնասվածքներն առաջացնող զենքի եւ կրակողի դիրքը դեպքի վայրում:

Տնային կալանք եւ վարչական կալանք կիրառելու նպատակով ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության անհրաժեշտ միջոցներ՝ շուրջ 200 միավոր՝ ձեռքին կամ ոտքին կրելու համար: Նախարարի տեղեկացմամբ վերջին 2-3 ամսվա ընթացքում նման 70 որոշում է կայացվել, համակարգն արդյունավետ աշխատում է:

Ըստ զեկույցի՝ 2022 թվականին ավարտվել են Հակակոռուպցիոն դատարանի ձեւավորման աշխատանքները: Ստեղծվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում քաղաքացիական եւ վարչական պալատի փոխարեն ձեւավորվել են երկու առանձին՝ քաղաքացիական եւ վարչական պալատներ, ինչպես նաեւ ստեղծվել է նոր՝ հակակոռուպցիոն պալատը` ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան քննության ամբողջ շղթան:

Դատական գործերի մասնագիտացված քննությունն ապահովելու եւ դատարանների ծանրաբեռնվածությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով Երեւան քաղաքում առանձնացվել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական եւ քրեական դատարանները: Նախարարի խոսքով 3 մլն բնակչություն ունեցող երկրին անհրաժեշտ է 1000 դատավոր, Հայաստանում կա 300 դատավոր, նպատակ կա 80-100-ով ավելացնել դատավորների թիվը:

Ավելացել է Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի դատավորների վարձատրությունը:

Դատական համակարգը նոր պրոֆեսիոնալ կադրերով համալրելու նպատակով նախատեսվել են դատավորների ներգրավման առավել ճկուն ընթացակարգեր:

Նախատեսվում է փակել 4 քրեակատարողական հիմնարկ եւ դրանց փոխարեն կառուցել նոր, ժամանակակից քրեակատարողական հիմնարկ:

«Արդյոք կա՞ն չկատարված դրույթներ»,- հետաքրքրվել է պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ոլորտում ծրագիրը կատարվել է 89-90 տոկոսով:

Ի պատասխան պատգամավոր Արփինե Դավոյանի՝ անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակի լրացման վերաբերյալ հարցի՝ նախարարը պարզաբանել է, որ 3-ով ընդլայնվել է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Մասնավորապես, հանրային պաշտպանի ծառայությունից կարող են օգտվել պայմանագրային զինծառայողները, անչափահասները: 10-ով ավելացել է հանրային պաշտպանների թիվը: Նպատակ կա ավելացնել հանրային պաշտպանների աշխատավարձի չափը:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am